ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Օր 22

Օր 22
24.03.2025 | 12:10

Այսօր աղոթքս աշխարհասփյուռ հայերին եմ նվիրում։

Օտարազգի գործընկերներս Սիրիայում են։ Երեկ երեկոյան Հալեպից հայկական եկեղեցու ու խաչքարի այս նկարներն են ուղարկել։

Հուզվեցի։ Մեր պատմության էջերը աչքիս առաջ ակնթարթով անցավ ու Գալյա Նովենցի հայտնի խոսքը հիշեցի.

«Ախր աշխարհը ինչի՞ է էսքան ծուռ»:

Շոյվեցի, որ այլազգի լրագրողն իր գործը թողած գնացել է հատուկ ինձ համար գտել հայերի թաղամասն ու նկար, հայերից լուր հաղորդել։

Գիտե՞ք, ես հատկապես 2020 թվականից հետո էլ ավելի շատ եմ լսել ու զգացել այլազգիներից բարի խոսքը, սատարումը հայերիս մասին ու դա օգնել է շարունակել ապրել Արցախի կորստից, հազարավոր հայորդիների զոհվելուց հետո։

ՈՒ այնուամենայնիվ հայ ազգն իր ուրույն դերն ու տեղն ունի աշխարհում։ ՈՒրեմն էդքան էլ դեռ կորած չենք, որ թրքածին նիկոլների պարտությունների ու հայասպանության ֆոնի վրա մեզ դեռ հարգում ու բանատեղ են դնում։

Երեկվա ֆուտբոլի խայտառակության մասին չեմ էլ ասում, որովհետև հանձնվողական հողատուն, ցեղասպանի առաջ քծնողը ամեն տեղ հայ ազգիս անունը գցել է։

Եվ ուրեմն Տե‘ր որ ամենազոր ես, ապրելու ուժ, հավատ, հույս տուր ամեն հային, որ Հայաստանից դուրս է ու կրում է դժվարություններ, որ Սիրիայի, Լիբանանի, ուրիշ այլ երկրներում պատերազմների, հեղաշրջումների հոսքի տակ են ընկել։

Եվ բոլոր Հայաստանից դուրս ապրող հայերին տուր հնարավորություն նորից միավորվելու, նորից մի բռունցք դառնալու հանուն գենետիկ գոյի ու բնօրրանում ապրելու իրավունքի։

Քեզ եմ ապավինում Հայր, որ ամենակարողն ես։

Ամեն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ